«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է իր հայրենակից Նեյմարի՝ ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխվելու հնարավորության մասին:
«Եթե նա տեղափոխվի «Ռեալ», ինձ համար դա դավաճանություն չի լինի։ Սկզբում նա «Բարսելոնայից» հեռացավ ՊՍԺ, ոչ թե միանգամից տեղափոխվեց «Ռեալ»։ Սա ուղիղ տեղափոխություն չէ ոխերիմ թշնամու թիմ : Ես դա դավաճանություն չեմ համարում։
Ամեն դեպքում կցանկանայի, որ նա տեղափոխվեր «Բարսելոնա»։ Կարծում եմ, որ Նեյմարը միանշանակ ուրախ կլինի, եթե նրան հնարավորություն ընձեռվի վերադառնալ այնտեղ, որտեղ երջանիկ էր։ Սակայն ՊՍԺ-ն չի ընդունի ակումբի պակաս շահավետ առաջարկը միայն այն պատճառով, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ։ Նրանք չեն ցանկանում կորցնել գումարը, ուստի կընդունեն միայն ավելի շահավետ առաջարկ», – ասել է Ռիվալդոն։
Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալը»: