Վրաստանի ՀՔԾ պետ Նիկա Ցխվարաշվիլին հայտնել է, որ Միխեիլ Սաակաշվիլին բանտի խանութիվ մի քանի բանկա մեղր ու մի քանի լիտր հյութ է պատվիրել։
Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ցխվարաշվիլին նշել է, որ Վրաստանի նախկին նախագահն արդեն սկսել է ընդունել սնունդ, որոնց թվում՝ մեղր և բնական հյութ։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել էր Վրաստանում հոկտեմբերի 1-ին ու հենց նույն օրն էլ անցել էր հացադուլի։