fbpx
Քաղաքականություն

Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչ է արել

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին՝ դուրս գալ փողոց։

Նա այս մասին հայտարարեց Ազգային ժողովում։

Սաղաթելյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունն անկարող է կազմակերպել Հայաստանի պաշտպանությունը։

Պատգամավորը կոչ արեց՝ ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին, գնալ Ազատության հրապարակ ու իրենց հետ միասին քննարկել, թե ինչպես պահել Արցախն ու պաշտպանել Հայաստանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ