Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չտարածել ապատեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- հորդորում են մարզպետարանից:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

