fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը քիչ անց կընդունի ՀՓՇ ներկայացուցիչներին. Սաղաթելյան

Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ 15։40-ին կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին։

«Նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ 15։40-ին նախագահը կընդունի մեր պատվիրակությանը։ Մեր պատվիրակությունը կհանդիպի նախագահի հետ, այնուհետեւ Բաղրամյանի հրապարակում արդյունքների մասին ձեզ կզեկուցենք»,- նշեց նա։

Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր։

Նշենք, որ նրանք պահանջում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ