Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
- Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունները 30 տարեկան են․ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին
- Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մտքերի գագաթնաժողովի բացմանը
Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։
Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»։