fbpx
Սպորտ

Սարի. Անգլիայում ամեն ինչ շատ բարդ է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դեռևս գոհ է իր թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում գրանցած արդյունքներից:

«Այս պահին մենք պետք է գոհ լինենք, քանի որ փետրվարին շարունակում ենք պայքարել 4 տարբեր մրցաշարերում: Գիտենք, որ Պրեմիեր լիգայում պետք է պայքարենք, որպեսզի մնանք լավագույն քառյակում:

Լիգայի Գավաթում ստիպված էինք խաղալ «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հետ, իսկ առջևում «Մանչեսթեր Սիթիի» հետ եզրափակիչն է. սա նման է Չեմպիոնների լիգայի:

Անգլիայում ամեն ինչ շատ բարդ է, մրցաշարերը շատ մրցունակ են, բայց մենք պետք է փորձենք ինչ-որ տիտղոս նվաճել»,- Սարիի խոսքը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո «Չելսին» ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: Սարիի թիմը շարունակում է պայքարը նաև Անգլիայի Գավաթում, Լիգայի Գավաթում և Եվրոպա լիգայում:

հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ