fbpx
Քաղաքականություն

Սասուն Միքայելյանը ամեն ինչ կանի, որ իր ազգականը հաղթի Փարաքարում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երեկ ավարտվեց սեպտեմբերի 29-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Հետաքրքիր պատկեր է գրանցվել Փարաքար համայնքում։ Տևական պայքարից հետո Սասուն Միքայելյանը հասել է եզրագծին և ամեն ինչ անելու է, որ Փարաքարում հաղթի դեռևս ամիսներ առաջ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված իր ազգականը՝ Սարդուր Թևոսյանը, ով, փարաքարցիների պատմելով, աշխատանքի գրեթե չի գնացել, բայց առաջադրվել է համայնքապետի թեկնածու։

Թեկնածուներից երկուսը՝ ավագանու անդամներ Սամվել Ավետիսյանն ու Դավիթ Մինասյանը, դատվածություն են ունեցել․ առաջինը՝ անօրինական հրազեն պահելու և օգտագործելու մեղադրանքով, երկրորդը՝ սպանության փորձի։ Նրանք ևս առաջադրվել են ընդդեմ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանի, ով, ի դեպ, երեկ վերջին պահին է առաջադրել թեկնածությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ