Հանդիպել են Սասուն Խաչատրյանը և Լին Թրեյսին․ քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի անելիքները

Ամենադիտվածներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի նորանշանակ ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիի, հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ։

Լին Թրեյսին շնորհավորել է  Սասուն Խաչատրյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ կարևորելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության անկախության և թափանցիկության ապահովումը:

Սասուն Խաչատրյանը առանձնացրել է չորս հիմնական բաղադրիչ` կամքն, աշխատասիրությունը, մասնագիտական գիտելիքները և նյութատեխնիկական բազան: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ջանքեր ներդնել հատկապես վերջին երկու բաղադրիչների ապահովման ուղղությամբ, որին մեծապես կնպաստի ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը:

Ամենաթարմ