ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 1-ին և 2-ին ՍԱՏՄ Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Ջերմուկ և Վայք քաղաքների 12 կազմակերպություններում՝ ստուգելու covid19-ի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանումը:
«Խախտումներ չեն հայտնաբերվել:
- Բուրգըրիի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա․ ՍԱՏՄ
- Բուրգըրիում օգտագործված հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։