ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։
ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմնի աշխատակիցների և ՃՈ ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել նաև դեղատներում, բուժհաստատություններում և առևտրի կետերում։
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն
- Փախստականի կարգավիճակ ունեցողները կարող են սոցփաթեթից օգտվել մինչև 2023 թ.
Արձանագրվել են մի շարք խախտումներ, տրվել են նախազգուշացումներ խնդիրներն անհապաղ վերացնելու վերաբերյալ։
Ստուգայցերը շարունակվում են, խախտումները կրկնվելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
