ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի սուպերմարկետներում

Ամենադիտվածներ

Ուզեցի ՀՀ Անկախության օրը սրտանց ասել, որ Արցախը Հայաստանի մարզերից մեկն է․ Արտուշ Խաչատրյան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այսօր կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողությունն անցկացրել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի սուպերմարկետներում:

Սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Ստուգայցերը շարունակական են։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ