ՍԱՏՄ-ը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
«24 օբյեկտների վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:
Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:
- 22 օբյեկտներից 3-ում խախտում է արձանագրվել․ ՍԱՏՄ տեսուչները՝ Կենտրոնում
- Վերացվել է հացի արտադրության գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։