Խորհրդարան
16:32 06/02/2020

ՍԴ-ն պետք է լինի եկեղեցու վերջին մոմը․ Սասուն Միքայելյան

Իշխանափոխություն է եղել, Սահմանադրական դատարանի կազմն էլ պետք է փոխվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Հարցը դնում ենք ժողովրդի դատին, որ ժողովուրդը որոշի: Եթե մենք սխալ լինենք, մենք կթողնենք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի»,-հավելեց նա։

Միքայելյանը նշեց, որ օրենքի սահմաններում երկար տարիներ անօրինական բան է կատարվել երկրում:

«Ես ասել եմ՝ Սահմանադրական դատարանը պետք է լինի եկեղեցու վերջին մոմը: Խնդիրն այն չի, որ բութը կամ ստորակետը սխալ են դրված, կամ իրավական խախտում կա: Իրավական խախտում եղել է երկար տարիներ՝ 20 տարի, որ այդ իշխանությունն ուզում է նորից վերակենդանանա»,-ասաց Միքայելյանը:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանին՝ նա ասաց, որ Հրայր Թովմասյանին ճանաչում է գրեթե 2000թ.-ից, նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել:

«Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել, դեմ է եղել այն իշխանություններին: Բայց այն իշխանությունները միշտ ցանց են գցել, խելոքներին տարել են, նա ընկել է այդ ցանցի մեջ»,-ասաց նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ