«Սելտայի» ֆուտբոլիստ Պիոնե Սիստոն տուգանվել է 60 հազար եվրոյով: Ֆուտբոլիստը խախտել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով պարտադրված կարանտինը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Դանիացին առանց թույլտվության հեռացել է Իսպանիայից: Ֆուտբոլիստը մեքենայով հայրենիք է վերադարձել համաճարակի տարածման ամենաակտիվ փուլում: Նա նաև խոստովանել է, որ չի մարզվել «Սելտայի» մարզական շտաբի կողմից կազմված հատուկ ծրագրով:
Հիշեցնենք, որ Սիստոյի հետ «Սելտայի» պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը: