fbpx
Ժամանց

Սեր կա երկնքում Երևանի. Իվետա Մուկուչյանը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր երգ և տեսահոլովակ է թողարկել: Այն կոչվում է «Սեր կա երկնքում Երևանի…»:

Երամ-երամ՝ երկնքում եղած սիրո, երջանկության արցունքների ու սիրահարվածության մասին նոր ստեղծագործությունը երգչուհուն նորովի են բացահայտում:

Լիրիկական երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:

Տեսահոլովակը «Յութուբ»-ում տեղադրվել է երեկ, արդեն ունի 51 հազարից ավելի դիտում և ավելի քան 270 մեկնաբանություն:

Մեկնաբանությունների բաժնում երկրպագուները իրենց հիացմունքն են հայտնում երգի ու տեսահոլովակի առթիվ, շնորհավորում երգչուհուն ու գրում, որ Երևանի երկնքում եղած սերը էկրանների միջոցով իրենց է փոխանցվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ