«Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը Facebook-ի էջում հայտնել է, որ ծնվել է իր 4-րդ երեխան։
Ռամոսը լուսանկար է հրապարակել կնոջ՝ Պիլար Ռուբիոյի հետ և հայտնել որդու՝ Մաքիմո Ադրիանոյի լույս աշխարհ գալու լուրը։
«Հսկայական ուրախությամբ ուզում եմ ձեզ ներկայացնել Մաքսիմո Ադրիանոյին։ Նա ծնվել է 18։56 րոպեին ու կշռում է 3,270 կգ։
Մայրիկն ու երեխան կատարյալ վիճակում են։ Պիլար Ռուբիո, միշտ հպարտ եմ քեզնով իմ կյանքում։
Սիրում եմ քեզ խելագարի պես»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/SergioRamosOficial/photos/a.139377096095977/3500622753304711/?type=3