Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սև ծովում իրավիճակը «արհեստականորեն լարվում է» արտատարածաշրջանային խաղացողների կողմից, Մոսկվան ուշադիր կհետևի Մոնտրյոյի կոնվենցիայի կատարմանը։
«Կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին, թե ինչպես են գործնականում իրականացվում կոնվենցիայի դրույթները, այդ թվում ՝ տարանցման ժամանակ ընդհանուր առավելագույն տոննաժի սահմանափակման, ինչպես նաև Սև ծովում ոչ ափամերձ տերությունների ռազմանավերի սահմանային տոննաժի և Սևծովյան ջրատարածքում դրանց գտնվելու ժամկետների մասով»,- հայտարարել են ռուս դիվանագետները այդ փաստաթղթի ստորագրման տարեդարձի կապակցությամբ:
Ռուսաստանը նշել է, որ Թուրքիայի հետ կանոնավոր երկխոսության մեջ են և հիշեցրել են հունիսի 30-ը, երբ Անթալիայում պայմանագրի կետերի պատշաճ կատարման հարցերը քննարկել են արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն։
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։