Ռայան Կուգլերի «Սև հովազ» ֆիլմն արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակին, որը շնորհվում է «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասանական կազմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
25-րդ արարողությունը կայացել է Լոս Անջելեսում:
Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար մրցանակը բաժին է հասել «Մենք ենք» հեռուստանախագծին:
Կատակերգական սերիալի լավագույն դերասական կազմի համար մրցանակը նվաճել է բազմասերիանոց «Զարմանալի օրիորդ Մեյզելը»:
Ռամի Մալեկը, ով մարմնավորել է Ֆրեդի Մերկյուրիին «Բոհեմյան ռապսոդիա»-ում, ճանաչվել է Կինոդերասանների գիլդիայի վարկածով լավագույն դերասան:
Կնոջ լավագույն դերակատարման համար պարգևատրել է Գլեն Քլոուզը, որը խաղացել է «Կինը» դրամատիկ ֆիլմում:
Գրում է shantnews.am-ը։