fbpx
Զինված Ուժեր

Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամու 12 տանկ. Ճանաչենք մեր հերոսներին

Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել` ճանաչենք մեր հերոսներին շարքը:

«Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային –պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են <<Արիության համար>> մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:
Ռաֆիկ Օրդոյանը <<Մարտական ծառայություն>> մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար: Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հակառակորդ 4 ԱԹՍ շարքից հանելու համար:

Իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, ով կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը»:

https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3772208932811449

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ