fbpx
Արցախ

Ասկերանում շարունակվում են արագ հավաքովի առանձնատների կառուցման շինաշխատանքները

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շարունակվում են արագ հավաքովի առանձնատների կառուցման շինաշխատանքները: Այս մասին հայտնել է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:

«Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր թաղամասում 107 բնակելի տներից 9-ը կլինեն թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանաձնատներ:

Նշված առանձնատներից մեկն արդեն պատրաստ է, որի կառուցումն իրականացվել է ԱՄԷ-ից ժամանած մասնագետների օժանդակությամբ։ Եվս երկուսի կառուցման աշխատանքները ներկայումս շարունակվում են։

Ծրագիրը պիլոտային է և իրականացվում է բարեգործական միջոցներով։ Հետագայում, ելնելով նպատակահարմարությունից, հնարավոր է նախագիծն ընդլայնվի՝ իրականացվելով նմանատատիպ առանձնատների մեծաքանակ կառուցապատում։
Առանձնատների շինարարությունն իրականացվում է «Ստրոյ Պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ