Խոսքերի ու իրականության միջև անդունդի խորացման հետ շատանալու են մարտահրավերները․ Նավասարդյան

Հրապարակող՝

Խոսքերի ու իրականության միջև անդունդի խորացման հետ շատանալու են մարտահրավերները․ Նավասարդյան

Ամենադիտվածներ

Բորիս Նավասարդյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ինձ չի դզում, երբ վարչապետը երկրի համար 1 քաղաքական ամբիոնից հնչեցնում է տեղեկություն, որ ինչ֊որ մեկը կես միլիոն է ծախսել, որ 200 հոգի, խախտելով բոլոր անվտանգության կանոնները ակցիա իրականացնեն, բայց դրան ոչ մի բան չի հետևում:

Ինձ չի դզում, որ երկրի համար 2 քաղաքական ուժը նպաստում է մարդկանց այնպիսի զանգվածային կուտակումների, որոնք անխուսափելիորեն վարակի տարածմանն են բերում, բայց որևէ պատասխանանտվություն չի կրում:

Ինձ չի դզում, երբ ԱԺ֊ում կորոնավիրուս ունեցողներ կան, բայց սովորական բան է շարունակում համարվել հեռավորության պահանջի արհամարհմամբ պատգամավորների իմպրովիզացված մամուլի ասուլիսները:

Փոխարենը արգելված են մնում հանրահավաքները, որոնք խիստ ու հստակ կանոնակարգման պարագայում լրացուցիչ ռիսկեր չէին ենթադրելու:

Փոխարենը լրատվամիջոցներում գրաքննության բացակայությունն է ներկայացվում որպես Հայաստանում համավարակի աննախադեպ մասշտաբների հիմնական պատճառը:

Ընդամենը մեկ, շատ նեղ ոլորտ առանձնացրեցի, բազմաթիվ նմանատիպ լուրջ հարցեր առաջացնող երևույթներից: Որքան խորանա խոսքերի ու իրականության միջև անդունդը, այդքան բազմանալու են մարտահրավերները և մեկը մյուսի հետևից կմոռացվեն այսօր վարչապետի կողմից հիշատակված «հեղափոխության արժեքները»: Իսկ այդ բառակապակցությունը կդառնա աբստրակտ, ոչ մի իմաստ չպարունակող կարգախոս…»:

https://www.facebook.com/boris.navasardian/posts/3230674413661752?__cft__[0]=AZX0qzSpfeHXtu6ADokbFIh4CtrTuQF92txqPiwmMQGA9HS60gEE_08NsrRIVUyE_-Xs6518t8ZBXTrZ3DdLuOlgZI6J-FHEHIEifTAzCQyMwDOVHa-K_bcsTsAbGKWqdkA&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ