fbpx
Ժամանց

Շերը թողարկել է ջելատոյի սեփական ապրանքանիշը, որը կոչվում է Cherlato

Շերը հայտարարել է, որ Լոս Անջելեսում թողարկում է ժելատոյի սեփական ապրանքանիշը։ 77-ամյա երգչուհին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է վառ գույներով ֆուրգոն՝ Cherlato գրությամբ եւ կոն պաղպաղակը ձեռքին աստղի պատկերներով: Այդ մասին գրում է The Independent-ը։

Հրապարակմանը կից երգչուհին գրել է. «Այո, դա ճիշտ է… Ես թողարկում եմ ջելատոյի իմ ապրանքանիշը… Զգույշ եղեք, Լոս Անջելես: Ես աշխատել եմ դրա վրա հինգ տարի եւ վերջապես այն իրականություն է դարձել։ Հետագայում ավելին…»:

Երկրպագուները ոգեւորվել են Շերի հայտարարությամբ։ Շատերը հայտարարել են, որ անպայման գնալու են Լոս Անջելես՝ աստղից իտալական պաղպաղակը փորձելու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ