fbpx
Աշխարհ

Ճապոնիայում շոգից շաբաթում ավելի քան 14 հազար մարդ է հոսպիտալացվել

Ճապոնիայում ջերմային կաթվածով հոսպիտալացվել է առնվազն 14300 մարդ:

Այս մասին հայտնել է երկրի գլխավոր հրշեջ վարչությունը, որն իրականացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները։

Շաբաթվա ընթացքում շոգի պատճառով հոսպիտալացման սանդղակը աճել է 3,2 անգամ։ Միաժամանակ, հունիսին ողջ երկրում ջերմային կաթվածով հոսպիտալացվել է առնվազն 15657 մարդ, ինչը այս ամսվա համար բացարձակ ռեկորդ է՝ ըստ վիճակագրության:

Ճապոնիայում անցած շաբաթ ռեկորդային ջերմային ալիք է գրանցվել վերջին 150 տարվա կտրվածքով: Տոկիոյում միջին օրական ջերմաստիճանը գերազանցել է 32 աստիճանը, իսկ երկրի որոշ շրջաններում ջերմաչափերի սլաքները բարձրացել են 40 աստիճանից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ