fbpx
Քաղաքականություն

Շոմբի Շարփն աջակցություն է հայտնել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունն ու կարևորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը:

Շոմբի Շարփը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին նշանակման կապակցությամբ և ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունն է հայտնել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Նախարար Բադասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են նշված ոլորտները բարեփոխելուն ուղղված աշխատանքներն ու անդրադարձել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ու հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ