fbpx
Սպորտ

09:30 14/8/2019

Ռոնալդուն ասել է, թե ինչով է ինքը տարբերվում Մեսսիից

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչով է ինքը տարբերվում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

«Իմ և Մեսսիի տարբերությունն այն է, որ ես խաղացել եմ մի քանի ակումբում և նրանց հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Վեց մրցաշրջան անընդմեջ դարձել եմ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու: Շատ չեն այն ֆուտբոլիստները, որոնք 5 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում:

Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է, ում կհիշեն ոչ միայն իր հինգ «Ոսկե գնդակների», այլև այն բանի համար, որ նա, ինչպես և ես, տարեցտարի ավելի է առաջադիմել»,- ասել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է:

Վերեվ