Շրի Լանկայի անվտանգության ուժերը հատուկ գործողութուն են իրականցրել։ Դրանց հետևանքով սպանվել են ապրիլի 21-ի պայթյունների շարքի կազմակերպման մեջ կասկածվողի երեք հարազատները։
Այս տեղեկությունը հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության և զոհվածների ընտանիքի աղբյուրներին։
Գործակալությունը նշում է, որ խոսքը կասկածյալի եղբայրների և հոր մասին է։ Նրանց կացարանն իրավապահները զավթել են գրոհով։
Այդ մարդիկ երևացել են սոցցանցերում տարածված տեսաուղերձում, որտեղ հնչել են «անհավատների» դեմ լայնածավալ պատերազմի կոչեր։
Հայտնի է նաև, որ այսօր առավոտյան ձերբակալվել են ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող ևս երկու անձինք։