Շրջափակումը պետք է դադարեցվի․ ԵԽ պատգամավոր

Ամենադիտվածներ

badas

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և պահանջի, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական բոլոր գործակալությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ։

«Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, մեկը Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ես համահեղինակել եմ Հայաստանի հետ հարաբերությունների մասին զեկույցը և փոփոխություններ եմ մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին զեկույցում, որպեսզի դրանք միմյանց չհակասեն։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հստակ է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասել է ԵԽ պատգամավորը։

Նշենք, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կեղծ բնապահպանական պատրվակներով փակել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։

Արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ սահմանափակ․ միջանցքով անցնում են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները, որոնք փորձում են ինչ-որ առումով մեղմել հասունացող ճգնաժամը։

Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես են ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահների մեքենաներն անցնում միջանցքով՝ այդպիսով փորձելով ներկայացնել, թե միջանցքը փակ չէ, սակայն այդ մանիպուլյացիան «չի աշխատում», ինչի վկայությունն են միջանցքն անհապաղ վերաբացելու միջազգային հանրության կոչերը և Արցախում հասունացող հումանիտար աղետի մասին ահազանգերը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();