fbpx
Առողջապահություն

Շտապ օգնության մեքենաների խնդիր Մասիս քաղաքում

Մասիս քաղաքը և հարակից 20-ից ավել գյուղերը սպասարկում է մի քանի շտապօգնության մեքենա: Հաշվի առնելով գյուղերի և բնակչության թիվը՝ հասկանալի է, որ անհնար կլինի սպասարկել ըստ անհրաժեշտության, քանի որ բժշկի կանչից հետո ստանում ես ևս մեկ զանգ, որով ճշտում են հիվանդի վիճակը, հեռախոսով տալիս առաջին բուժօգնություն, և եթե հիվանդի վիճակը շատ ծանր չէ, ասում են, որ երկու գյուղ էլ կա մտնեն ու գան: Կանչ ես գրանցում, սպասում ես, որ կգա շտապ օգնության մեքենան, կտեղափոխի հիվանդին հիվանդանոց, քանի որ դրա կարիքը կա, բայց բժիշկը մոտենում է անձնական մեքենայով կամ տաքսիով :

Սա լուրջ և արդիական խնդիր է, որը կարիք ունի բարձրաձայնվելու, որովհետև մարդկանց կյանքն ու առողջությունը մեզ համար կարևոր է: Եվ մենք հետևողական ենք լինելու, որ կառավարությունը լուծի այս խնդիրը:

Արմինե Մկրտչյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ