Իտալական Սիցիլիա կղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 10-ի, այս մասին հաղորդում է TGCOM24 հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր 4 տուժածի մասին:
Հայտնի է, որ տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես ավելի վաղ հայտնվել էր Իտալիայի Սիցիլիա կղզում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը՝ Պալերմո քաղաքից 180 կմ արևելք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիցիլիայում գտնվող Էթնա հրաբուխը լավա և հսկա մոխրի սյուն է արտանետել: Ժայթքումն ուղեկցվում է սեյսմիկ բարձր ակտիվությամբ. նախօրեի դրությամբ տարածքում արձանագրվել էր շուրջ 130 ստորգետնյա ցնցում: