fbpx
Սպորտ

Արտասովոր թիմ է․ Բեռնարդու Սիլվան՝ Ռեալի մասին

Բեռնարդու Սիլվան «Ռեալին» արտասովոր թիմ է անվանել։

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հանդիպեց Մադրիդին, որտեղ ընդհանուր դիմակայությունում զիջեց նրանց (4:4, 11 մետրանոցներով՝ 3:4): 11 մետրանոց հարվածաշարում Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը հետ մղեց Սիլվայի դիպուկ հարվածը. պորտուգալացին հարվածեց դարպասի կենտրոնին, ուկրաինացին մնաց տեղում և խլեց գնդակը։

«Ռեալը» արտասովոր թիմ է։ Երբեմն մտածում ես, որ վերահսկում ես խաղը, և հանկարծ նրանք երկու անգամ հակագրոհում են և երկու գոլ խփում, քանի որ նրանց խաղացողները անհատական ​​հիանալի որակներ ունեն: Նրանք այնքան արագ և ուժեղ են հակագրոհներում, որ նրանց կառավարելը հեշտ չէ:

Եթե ​​չափազանց շատ խաղացողներով հարձակվես, կհանդիպես նրանց հակագրոհին: Եթե ​​չանես դա, տպավորություն է լինում, թե բավականաչափ արդյունավետ չես հարձակվում: Այդ իսկ պատճառով դժվար է նման փոքր որոշումներ կայացնել խաղում»,- «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում AS-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ