ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարան է այցելել Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը։
- Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին
- Ալեն Սիմոնյանը ընդունել է Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում։ Հարգանքի տուրք մատուցելով ՀՀ ազգային հերոսի հիշատակին՝ Ալեն Սիմոնյանն այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում մասնակցել է սպարապետի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը»,- ասվում է հաղորդարության մեջ: