fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը նախարարի արարքը գնահատեց շատ սխալ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր նիստի ընթացքում անդրադարձ կատարեց նաև ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպին, որի ընթավքում Արշակյանը բռունցքով հարվածել էր Ֆահրադյանի դեմքին։

Սիմոնյանը նշեց, որ Արշակյանի այդ արարքն ամենաբարձր մակարդակով քննադատվել է։ Նա անընդունելի համարեց բռնությունը, մասնավորապես՝ լրագրողների նկատմամբ։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այժմ փորձ է արվում այդ դեպքը կապել նախկի իշխանությունների վարվելակերպի հետ ու զուգահեռներ անցկացնել, բայց դա անհաջողության է մատնվելու։

Նա ասաց, որ Արշակյանի արձագանքը շատ սխալ էր։

Սիմոնյանը ընդգծեց նաև, որ Հայաստանում չի կարող լինել ու չկա իշխանություն, որը լրագրող է ծեծում ու դա գովաբանում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ