fbpx
Հասարակություն

Ի՞նչ ճակատագիր ունեցան Վանո Սիրադեղյանի զավակները

2016 թվականին Newmag ամսագիրը բացառիկ հարցազրույց էր արել Վանո Սիրադեղյանի զավակաների հետ։ Նրանք սովորաբար փակ են հանրության համար, քանի որ չեն ցանկանում որևէ լրատվամիջոցի էջերում դառնալ քաղաքական շահարկումների առարկա: Սակայն ծանր ժամանակներում ծանր պատասխանատվություն ստանձնած և ծանր մեղադարանքներով անհետացած արտասովոր մարդու մասին հուշերը նրա զավակները պատմել էին լրագրող Լիանա Ներսիսյանին: Դրանք նույնքան ծանր են՝ ծանր լույսի պես ծանրացած, բայց նաև շատ անձնական ու լուսավոր:

Ինտերպոլը երկու տասնամյակից ավելի փնտրում է նրան ու չէր գտնում: Նրա հավատարիմ ընթերցողները վերընթերցում էին նրա պատմվածքներն ու սպասում էին նոր ժողովածուի տպագրության: Զավակները սպասում էին իրենց հորը և հույսները չէին կորցնում: Նրա կանայք 20 տարի ապրում են միայն անցած-գնացած երջանկության կամ տառապանքի հուշերով:

Վանո Սիրադեղյանի գերդաստանը նրա բոլոր ընտանիքներն են, որոնց մասին մենք քիչ բան գիտենք, կամ գրեթե ոչինչ: Վանոյի արտասովոր ճակատագրից բաժին է հասել յուրաքանչյուր Սիրադեղյանի: Ծանր ժամանակներում ծանր պատասխանատվություն ստանձնած և ծանր մեղադարանքներով անհետացած արտասովոր մարդու մասին հուշերը, որոնք հավաքել է newmag-ը, նույնպես ծանր են՝ ծանր լույսի պես ծանրացած, բայց նաև շատ անձնական ու լուսավոր:

Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը պատմել էր, թե Վանո Սիրադեղյանն ինչպես է հեռացել Հայաստանից: Թիկնապահը Սիրադեղյանի մեկնելու օրն է վերջին անգամ շփվել նրա հետ: Սուրեն Սիրունյանը պատմել էր նաև, որ Սիրադեղյանը մեքենայում իր գլխարկն էր թողել: Այդ գլխարկը Սուրեն Սիրունյանը հանձնել էր Վանո Սիրադեղյանի դստերը` Արփիին:

«Սուրենը եկավ, ասաց՝ Արփի՛, էս պապայիդ գլխարկն ա, թող մնա քեզ մոտ: Ինքը ասաց՝ հետ կգա»:

Արփի Սիրադեղյանն այդ օրից սկսած 15 տարի շարունակ պահում է հոր գլխարկը, սպասում է նրա վերադարձին: Վերջին անգամ նրան տեսել է հեռանալու նախորդ օրը: Այցելել էր հորը` տեսնելու` ինչպես է: Արփին պատմում է, որ այդ օրը հայրը շատ մտազբաղ էր, անընդհատ ինչ-որ բան էր ուզում իրեն ասել, բայց չէր ասում: «Երբ իրեն էի նայում, հայացքը թաքցնում էր, մտածում էի` տեսնես ինչ է ուզում ասել… Հետո ասաց. «Արփի՛, քնից որ արթնացա, ձեռքս տարա երեխայի անկողնուն, ուզում էի տեսնել` Խչոն կո՞ղքս է, թե՞ չէ»: Արփին հոր հետ կապված շատ հիշողություններ ունի: Պատմում է, թե ինչ պարզ ու բարի, հոգատար էր իրենց նկատմամբ: «Գուցե աշխատանքի բերումով մենք ամեն օր չտեսնեինք նրան, բայց նա երբեք չէր մոռանում մեր մասին»:

«Երբ մենք դեռ Առինջում էինք ապրում, անընդհատ դասի տանել-բերելիս նայում էր առանձնատներին, ասում էր. «Արփի՛, էս տնից եմ առնելուե: Ու մի օր զանգեց, ասաց. «Արփի՛, հիշո՞ւմ ես, որ տուն էի ուզում առնել: Մենք հիմա տուն ունենք»,- պատմում է Վանո Սիրադեղյանի դուստրը: Հիշում է, թե ինչպես էր հայրը սիրում կանգնել եկեղեցու հենց գմբեթի տակ ու երգել «Դլե յամանը»։

Վանո Սիրադեղյանը Լիլիթ Մանուչարյանի հետ ապրել է 18 տարի: Լիլիթը Վանո Սիրադեղյանի հետ ծանոթացել է «Մանկավարժ» թերթում աշխատելու տարիներին: Իր հարցազրույցում Վանո Սիրադեղյանն ասել էր, որ սկսել է տպագրվել 1978 թվականից: Կնոջն ուղղած նամակում Վանոն գրում է իր առաջին պատմվածքների մասին:

Լիլիթ Մանուչարյանը նույնպես գրել և գրում է: Նրա «Ընտրյալի որոնում» պատմվածքների ժողովածուն, մասնավորապես «Անազատության մեկուսարան» պատմվածքը, նվիրված է Վանո Սիրադեղյանին: Լիլիթ Մանուչարյանի հետ ամուսնությունից էլ ծնվել են Արփի և Դավիթ Սիրադեղյանները: Արփին պատմում է, որ ինքը մի քանի օրական է եղել, բայց դեռ անուն չի ունեցել, ծնողները երկմտել են, թե ինչ անվանել` Արև՞, թե՞ Աստղիկ: Այդ ընթացքում նրանց է այցելել Լևոն Անանյանն ու առաջարկել երեխային անվանել Արփի:

Արփիի եղբայրը` Դավիթը, 14-15 տարեկանում շատ լավ նկարել է, հետո թողել է նկարչությունը: Տղան բռնել է «ոսկի երիտասարդության» ուղին, բայց ի տարբերություն Շիրվանզադեի հերոսի՝ այդպես էլ չի վերափոխվել:

Դավիթն իսկապես անտարբեր է սեփական կյանքի նկատմաբ ու ոչ մի հետաքրքրություն չունի, բայց վստահ է, որ եթե ձեռքի տակ վրձին ու ներկ լիներ, այսօր շատ ավելի լավ կարող էր նկարել: Երիտասարդը միայն այն ժամանակ կուրախանա, երբ հանդիպի հորը:

Սմբատ և Շողեր Սիրադեղյանները Վանո Սիրադեղյանի առաջին ամուսնության զավակներն են: Նրանց մոր` Անահիտ Ավետիսյանի հետ Վանո Սիրադեղյանը քիչ է ապրել` մոտ 2 տարի:

Սմբատն ու Շողերը շփում չունեն իրենց քույրերի, եղբայրների հետ, բայց Սմբատին, այնուամենայնիվ, մտահոգում է Դավիթի վիճակը: «Եղբայրս արդեն շատ երկար տարիներ այդ վիճակի մեջ է: Ու ինքն է իրեն այդ օրը գցել: Այդ տարիների ընթացքում շատ մարդիկ են իրեն օգնել, ու այդ ցուցակում ես միշտ վերջին տեղում եմ եղել: Հիմա ուղղակի ձեռքերն իջեցրել են ու այլևս չեն ուզում ինչ-որ բան անել»,-ասում է Սմբատը: Արձագանքելով գրառմանը՝ Սմբատն ընդունում է, որ մարդիկ պարտավոր չեն ամբողջ կյանքում խնամել իրեն, քանի որ իրենց գործերն ու ընտանիքներն ունեն: «Պետք չէ մեղադրել մարդկանց, թեկուզ Վանոն է նրանց «մարդ սարքել»:

Կրտսեր Սիրադեղյանը` Խաչատուրը` Վանոյի ու Ռուզան Տոնոյանի որդին, լավ չի հիշում հորը: Ժամանակները փոխվել են, բայց Խաչատուրը խիստ ավանդական դաստիարակություն է ստացել: Նա սովորում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում: Հիմնական մասնագիտությանը զուգահեռ՝ այլ գործերով է զբաղվում: Խաչատուրն ու Արփիի որդին համարյա հասակակիցներ են: Արփիի մորից բաժանվելուց հետո հայրն ասել էր. «Արփի՛, դու ամուսնացի՛ր, հետո` ես»:

Աղբյուրը՝ newmag.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ