Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տվյալներ է հրապարակել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հատվածում, քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին:
Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները վերահսկող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) զոհերի թիվը հասել է 673-ի:
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի և վերջինիս զորակցող հետ գործակցող զինված խմբավորումների կրած կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Գրում է Ermenihaber-ը։