Ադրբեջանում սկսել են նաև կանաչել լճերը․ Կարեն Հովհաննիսյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ամենադիտվածներ

san-1

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.

«Ադրբեջանում ոչ միայն ցամաքում են գետերը, այլ նաև սկսել են կանաչել լճերը։

Բյոյուկ Շոռ լճի գարշահոտությունը շրջակա բնակավայրերի բնակիչների համար դարձել է պատուհաս։ Լիճը սկսել է կանաչել հուլիսի 6-ից և ամեն օր ավելի է տարածվում։

Արդեն հայտնի է դարձել, որ այն թունավոր գազեր է արտանետում և կարող է դառնալ թունավորման պատճառ կենդանական աշխարհի համար»։

https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1133447763701830

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ