fbpx
Սպորտ

Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը գեղասահքի մրցաշրջանում

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը պայքարի մեջ է մտել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում:

Կարճ ծրագրում 23-ամյա գեղասահորդը գրանցել է 51.22 միավոր և հայտնվել 13-րդ տեղում: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 16 մարզիկներ:

Հիշեցնենք, որ սա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն էր նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ն անցկացվում է 40-րդ անգամ:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ