Եվրոպայի առաջնություն․ Սլավիկ Սարգսյանը հաղթահարել է որակավորման փուլը

Հրապարակող՝

Եվրոպայի առաջնություն․ Սլավիկ Սարգսյանը հաղթահարել է որակավորման փուլը

Ամենադիտվածներ

Ավստրիայի Գրաց քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: 26 երկրների 35 մենասահորդներ / տղամարդիկ / հանդես եկան կարճ ծրագրում:

Երևանցի Սլավիկ Հայրապետյանը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Նա վաստակեց 66.89 միավոր, գրավեց 20-րդ տեղը և 24 մարզիկների հետ իրավունք ստացավ պայքարելու ազատ ծրագրում: Հուսանք,որ Սլավիկի վեցերորդ մասնակցությունը եվրոպականում հաջողությամբ կավարտվի:Այս մասին կիմանանք այսօր երեկոյան:

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև պարային զույգերը: Իսկ վաղը` հունվարի 24-ին,ասպարեզ կելնեն մենասահորդուհիները:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ