Գովազդ

Սննդային թունավորման դեպք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում

Ամենադիտվածներ

ՀՀ-ում բուժվել է COVID-ով վարակի ամենավտանգավոր բարդություններից մեկի հերթական դեպքը

ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ սննդային թունավորման դեպք է արձանագրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում:

«Սննդային թունավորման դեպք` ՍԳԼ-ում
Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2753432514897860

Ամենաթարմ