Սոչիում Ադրբեջանի քաղաքացին դատապարտվել է 22 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ իր քաղաքացիական կնոջ 5-ամյա աղջկա բռնաբարության և սպանության համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղումն անելով ՌԴ Կրասնոդարի մարզի ՔԿ ՔՎ-ին:
Ինչպես նշվում է, հանցագործությունը տեղի է ունեցել 2018-ի մարտին: Հստակեցվում է, որ այդ ժամանակ երեխայի մայրը բուժման նպատակով գտնվել է հիվանդանոցում, և նրա խնամքով զբաղվել է խորթ հայրը:
Օգտվելով երեխայի անօգնական վիճակից, 30-ամյա տղամարդը բռնաբարել է նրան, ինչից հետո ձեռքերով առնվազն երեք հարված հասցրել կրծքավանդակի և որովայնի շրջանում:
Երբ երեխան դադարել է կյանքի նշաններ ցույց տալ, հանցագործը նրա մարմինը դրել է պայուսակի մեջ և տարել գետի ափը, ծանոթներին տեղեկացնելով, որ աղջիկը կորել է:
Սակայն, երբ, ի վերջո, աղջկա դին հայտնաբերվել է, խորթ հայրը խոստովանել է կատարած անմարդկային հանցագործությունը: