fbpx
Սպորտ
09:26 04/11/2019

Սոնը հիմա կոտրված է ու ամբողջությամբ արցունքների մեջ. Դելե Ալի

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի «Էվերթոն» -«Տոտենհեմ» (1-1) հանդիպումից հետո հյուրերի կիսապաշտպան Դելե Ալին խոսել է Սոն Հոն Մինի կողմից Անդրե Գոմեշին վնասվածք հասցնելու դրվագի մասին։

«Չէի ուզում նայել, թե ինչ է կատարվել Գոմեշի հետ։ Ուզում եմ նրան ցանկանալ ամենայն բարիք։ Սոնը հիմա կոտրված է ու ամբողջությամբ արցունքների մեջ է։ Դա իր մեղավորությունը չէ։ Սոնը հիասքանչ անձնավորություն է։ Նա նույնիսկ չի կարողանում գլուխը բարձրացնել ու հեկեկում է։

Վնասվածքը ազդում է քո մտքի վրա հանդիպման ընթացքում, բայց պետք է պրոֆեսիոնալ լինել։ Մենք մի վայրկյանով անջատվեցինք ու «Էվերթոնը» հավասարեցրեց հաշիվը», – Ալիի խոսքերը մեջբերել է BBC-ն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ