ՊՍԺ-ի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին խոսել է իր վիճակից։ Հիշեցնենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսով։
Մեսսին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որից կից գրել է, որ առողջանալու համար ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան ինքը սպասում էր։
Նրա խոսքով՝ այժմ ինքը, գրեթե, լիովին առողջ է ու սպասում է դաշտ վերադառնալուն։
Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ այն բոլոր հաղորդագրությունների համար, որոնք ստացել է այս ընթացքում։
