fbpx
Արցախ

Վթար Ստեփանակերտում․ 4 անձ հոսպիտալացվել է

Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 01:00-ին ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Նաբերեժնայա փողոցում տեղակայված «Նվեր» ռեստորանային համալիրի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

«Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Վ.Համբարձումյանը պարզել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի 18-ամյա բնակիչ Ա.Պ.-ն՝ վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և բախվել տվյալ հատվածում կայանված Ա. Ս.-ին պատկանող «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վնասվել են նաև նույն վայրում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին պատկանող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 2 ավտոմեքենաները և «Բյուդ Ֆ3» մեքենան:

ՃՏՊ-ի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը», – ասված է Արցախի ՆԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ