ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր Նորք-Մարաշում հանդիպում ունեցավ ՔՊ համակիրների հետ ու անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
Նա հիշեցրեց ԵԱՀԿ Միսնկի խմբի երեկվա տարածած պաշտոնական հայտարարությունը, որում ողջունվում էր զորքերը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու պաշտոնական Երևանի առաջարկը։ Ինչպես նաև՝ Մինսկի խմբի համանախագությունը պատրաստակամ էր աջակցել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներին։
Փաշինյանն ասաց, որ իրենք հիմա սպասում են Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ ու սկսվի զորքերի միաժամանակյա հետքաշման գործընթացը, մասնավորապես՝ Սոթք-Խոզնավար հատվածում։

