Իտալիայի ազգային հավաքականի ու «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ենթարկվել է վիրահատության։
Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է ֆուտբոլիստը։
Նա նշել է, որ այն անցել է հաջող ու շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։
Հիշեցնենք, որ իտալացին վնասվածք ստացավ EURO-2020-ի 1/4-րդ եզրափակչի՝ Բելգիայի հետ հանդիպման ժամանակ՝ վնասելով աքիլեսյան գարշապարը։
https://www.instagram.com/p/CQ8nZAxgV6-/?utm_source=ig_embed&ig_rid=334c7dd1-5fad-4d90-a3ac-c70754a1edab

