Հոր 13-ամյա խնամակալությունից ազատվելուց հետո հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը մտադիր է վերադառնալ իր սիրելի գործին։
Սփիրսն այս պահին ցանկություն ունի նոր երգեր թողարկել ու դրա համար պրոդյուսերներ է փնտրում։
Այս մասին հայտնում է TMZ-ն՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ դեռևս չունի հեղինակներ, ովքեր իր համար երգեր կգրեն։
Ըստ աղբյուրի՝ Սփիրսը մտադիր է նաև այցելել պարի դասերի։