Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող Սրբուկի առաջին փորձը։ Փորձի տեսագրությունը հրապարակվել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։
Տեղեկացվում է, որ մայիսի 16-ին կայանալիք «Եվրատեսիլ 2019» մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա առաջինը։ 24-ամյա երգչուհին արդեն իսկ մասնակցել է հայաստանյան X Factor-ին և ուկրաինական «Ձայնը» նախագծին։
Հիշեցնենք, որ մրցույթում Սրբուկը կներկայացնի «Walking out» երգը։ Օրեր առաջ երգը YouTube-ում դիտումների թվով երկրորդ տեղում էր։