fbpx
Իրավական

Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ազատազրկվել է 1 տարի 4 ամսով

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։

 

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտնել է, որ  «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսվել։

Երկու ամիս քննությունից հետո, դատարանը որոշել է Մազլում Դ․ անունով մեղադրյալին դատապարտել 1 տարի 4 ամիս ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մասին ամսին Մազլում Դ․-ն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։

Հարձակման պահը ֆիքսել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ