Ստամբուլում Հայաստանի 2 քաղաքացու են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

796346

Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տներից մեկը և լիտրերով կեղծ ալկոհոլ առգրավել: Ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացու են բերման ենթարկել:

https://www.youtube.com/watch?v=OYdNheNnJv8

Նշվում է, որ իրավապահները տեղեկություն են ստացել, որ այդ տանը կեղծ խմիչք է արտադրվում: Սեպտեմբերի 22-ին ահազանգի հիման վրա օպերատիվ խումբը հետևել է տան անցուդարձը: Նկատվել է, որ օտարերկրացի քաղաքացիները ճամպրուկներով կանոնավոր կերպով ելումուտ են անում այդ տնից:

Բերման ենթարկված կասկածյալներից` Զարուհի Ռ.–ին հարցաքննությունից մեկ օր անց ազատ են արձակել, իսկ կասկածյալ Կարեն Գ.-ն դեռ մնում է ձերբակալված:

Վերոհիշյալ տանը հայտնաբերվել և առգրավվել են շշեր, ձագարներ, պիտակավորման համար օգտագործվող գործիք, պիտակներ և կափարիչներ:

Գրում է Ermenihaber-ը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ