Ո՛չ երեկ, ո՛չ այսօր Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանի օրակարգում չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ես որևէ կերպ չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը դեռ չի հայտնվել Ազգային ժողովում»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ հանրային ճնշումն իր գործն արեց եւ փաստաթուղթը չեկավ ԱԺ:
Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ մի շարք ակցիաներ են տեղի ունեցել, կազմակերպվել են ստորագրահավաքներ:
Օրերս էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը չէր բացառել, որ Ստամբուլյան կոնվենցիան կարող է այդպես էլ չհայտնվել խորհրդարանի օրակարգում: